Ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է TOSHIBA NEMIO XG /JAPAN/ ժամանակակից ուլտրաձայնային սարքի միջոցով: Սարքը հագեցված է 3D հաղորդիչներով, աշխատում է 3 ռեժիմով, որը թույլ է տալիս ստանալ առավել տարածական և ճշգրիտ տեղեկատվություն օրգան-համակարգերի մասին: Այն ունի նաև գունավոր դոպլերի հնարավորություն:

 

Հետազոտության ոլորտներն են.

  • Որովայնի խոռոչի օրգաններ և հետորովայնամզային տարածություն` լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզապարկ Փոքր կոնքի խոռոչի օրգաններ` արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ
  • Վահանաձև գեղձ, կրծքագեղձ, թքագեղձ, ավշային հանգույցներ, փոշտի օրգաններ
  • Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն
  • Հղիների ՈՒՁՀ
  • Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ