Հարց բժշկին Գնացուցակ Հատուկ առաջարկ

Health & Lifestyle Expo 2018 ցուցահանդես

Health & Lifestyle Expo 2018 ցուցահանդես-ֆորումը նշանակալից ծրագիր էր, որը ուղղված էր ակտիվ և առողջ ապրելակերպի խթանմանը, առողջության արժեքի ձևավորմանը, առողջության պահպանման և կյանքի որակի բարելավմանը, նորարարական տեխնոլոգիաների ցուցադրմանը։ Մարդու առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը: Սպորտն ու առողջ ապրելակեպը օգնում են հաղթահարել ցանկացած դժվարություն: Պաշտոնական աջակիցներ` Ministry of Sport and Youth Affairs of the RA Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե /NOC of Armenia/

Ցուցահանդես-ֆորումի թեմատիկ բաժիններն էին՝

1. Էսթետիկ բժկության կենտրոններ

2. Wellness& SPA

3. Սպորտ և սպորտային սաքավորումներ

4. Ամեն ինչ էկոլոգիապես մաքուր կյանքի համար

5. Ֆեդերացիաներ և այլն։

«Հելիոս» և «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնի տաղավարը տարբերվում էր բոլոր մյուսներից թե աչքի ընկնող արտաքին դիզայնով, լուսավորվածությամբ, գեղեցիկ մոտեցումներով այնպես էլ ֆորումին համապատասխանող հետաքրքիր և բովանդակալից տաղավարային առաջարկներով, հատուկ մշակված անվճար ծառայություններով, խաղարկությամբ։

Ըստ 2-օրյա նախապես մտածված օրակարգի մենք առաջարկեցինք տարբեր մասնագետների անվճար խորհրդատվություններ անցնելու հնարավորություն․

* Մաշկաբան

* Բժիշկ-տրիխոլոգ

* Թերապևտ

* Մաշկաբան-Պոդոլոգ

Բոլոր ցանկացողներին կատարվեց տրիխոսկոպիկ հետազոտություն,ոտնաթաթի տեյպավորում, մերսում, մարմնի լիմֆոդրենաժ, դեմքի սնուցող, երիտասարդեցնող Sothys խնամք, դերմափեն՝ ֆրակցիոն մեզոթերապիա, ձեռերի սնուցող խնամք։

Որպես հյուրասիրություն նախապատվությունը տվել էինք թեյերի չինական ծիսակատարությանը, բոլոր ներկաները մոտենում էին և օգտվում թեյերի լայն տեսականուց։

Տաղավարների շուրջը քայլելիս բոլոր ներկաները հանդիպեցին նաև մեր բալետուհուն, ում հատուկ հրավիրել էր «Հելիոս Պոդոլոգիա»-ի մեր մասնաճյուղը, հատուկ նշելու, որ ոտնաթաթի տարատեսակ խնդիրներ առաջնային ունենում են հենց պարուհիները։

Էքսպո-ի 2 օրերի ընթացքում մեր տաղավարի հյուրերը մասնակցեցին նաև խաղարկությանը, որն անցկացեցինք 2-րդ օրը և բոլոր մասնակիցները ստացան հաճելի նվերներ «Հելիոս» և «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնների կողմից տարբեր ծառայությունների, նվեր քարտերի և հատուկ զեղչերի տեսքով։

Շնորհակալ ենք մեր ողջ թիմին, գեղեցիկ և սիրով կատարված աշխատանքի համար։

Այդ օրերի հաճելի ակնթարթների, տպավորությունների և հետաքրքիր ծրագրերին ծանոթացեք նաև Դուք, բայց արդեն լուսանկարների միջոցով։