Հարց բժշկին Գնացուցակ Հատուկ առաջարկ

Դուք ինձ երկրորդ կյանք ՆՎԻՐԵՑԻՔ

Կմտածեք, թե ի՞նչ առընչություն ունի վերնագիրը մեր առաջարկի հետ... մեր հաջողված դեպքի պատմությունը կփաստի ամենաանմիջական կապը:

Երբ մշակում էինք կանանց միամսյակին նվիրված առաջարկներ,մեր բոլոր բժիշկները միաբերան ասացին, որ անվճար առաջարկ է հարկավոր, նվեր է պետք մատուցել, նվեր, որ հնարավորություն կընձեռի կանանց հոգալ ամենակարևորի՝ առողջության մասին:

Առաջարկը պատրաստ էր, նախապատրաստական աշխատանքները կատարված՝ մասնագետների գրաֆիկների հստակեցում, ինֆորմացիոն բուկլետների տպագրում, ռադիոյի գովազդային նյութ, կայքում անոնս, սոցիալական հարթակներում առաջարկի տեղադրում:

Ադմինիստրատորները տեղեկացված էին և ժպիտով պատրաստ կանանց հեռախոսազանգերին պատասխանելուն և գրանցումներ կատարելուն:

Մեկնարկից մի քանի օր անց , առաջարկը այնքան արագ և լայն հանրային հնչեղություն ստացավ, ցանկացողները այնքան շատ էին, որ մենք նույնիսկ ստիպված եղանք հեռացնել այն գովազդային տարբեր հարթակներից, բայց առաջարկի հեռացնելուց հետո էլ դեռ երկար ժամանակ շարունակվում էին գրանցվել ցանկացողների զանգերը:

Զգալով այս առաջարկի կարևորությունն ու կարիքը հասարակության մեջ, որոշեցինք երկարաձգել այն, հնարավորություն տալով ավելի մեծ թվով կանանց անվճար սպասարկվելու:

Որքան մեծ էր մեր ուրախությունն ու ոգևորությունը, երբ առաջարկի վերլուծության ընթացքում պարզեցինք, որ կանանց առողջության անվճար միամսյակից օգտվել են. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ավելի քան 160 կին: 160 այցելու, ովքեր լինելով 21-րդ դարի կին և թաթախված լինելով կենցաղային հոգսերի, աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ, հաճախ չգտնելով իրենց համար ժամանակ և գումար, ուշադրություն չեն դարձնում իրենց առողջությանը:

Այս կանանցից մեկն էր նաև Զոյա Թովմասյանը, ով տեղեկանալով առաջարկի մասին շտապեց այցելել «Հելիոս» բժշկական կենտրոն:

Գինեկոլոգի անվճար խորհրդատվության և բուժզննման ընթացքում տիկին Զոյայի մոտ հայտնաբերվեցին լուրջ գինեկոլոգիական խնդիրներ, որոնք անհապաղ վիրահատական միջամտության կարիք ունեին:

Արդեն վիրահատությունից հետո, տիկին Զոյան կապ հաստատեց մեզ հետ և իր երախտիքի խոսքը հայտնեց մեզ ասելով.

-Դուք երկրորդ կյանք նվիրեցինք ինձ:

Տիկին Զոյայի հարցազրույցը շուտով: